ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աշակերտների 33%¬ը մասնագիտությունը ոլորտից չի տարբերում

Աշակերտների 33%¬ը  մասնագիտությունը  ոլորտից չի տարբերում
13.06.2008 | 00:00

Ավարտական դասարանների աշակերտները պարապում են բուհ ընդունվելու համար, սակայն մասնագիտությունը ոլորտից, բնագավառից չեն տարբերում։ Այս եզրահանգմանն են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի աշխատակիցները՝ սոցհարցումներ անցկացնելով 500 աշակերտների շրջանում։ Երեխաների 33 տոկոսը ոչ միայն չի տարբերում մասնագիտությունը ոլորտից, այլև պատկերացում չունի՝ իր ընտրած մասնագիտությունը շուկայում պահանջարկ ունի՞, թե՞ ոչ։

Ինչպես նշում է Կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի ստեղծումը ժամանակի և կարիքների պահանջն է։ Կենտրոնն իր ծառայությունները մատուցում է հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Այստեղ աշխատում են հնարավորություն տալ ավագ դպրոցի աշակերտներին տեղեկանալու աշխատաշուկայի պահանջարկին, մասնագիտական գործունեության տարբեր ոլորտներին, նախընտրած մասնագիտության առանձնահատկություններին, ըստ այդմ՝ ընտրելու մասնագիտական ուսումնական հաստատությունը և այնպիսի մասնագիտություն, որը հետագայում կլինի մրցունակ աշխատաշուկայում։ Միևնույն ժամանակ հնարավորություն են ստեղծում մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին ու շրջանավարտներին ծանոթացնելու արդեն իսկ ընտրած մասնագիտության պահանջարկին, գործատուի կողմից ներկայացվող պահանջներին։

Ներկայումս կողմնորոշման կենտրոնն աշխատում է Երևանի 10 դպրոցներում, ինչպես նաև մարզերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ՝ մարզային երիտասարդական միջոցառումների կազմավորման կենտրոնների և զբաղվածության տարածքային կենտրոնների միջև։

Հ. Գևորգյանը նշում է, որ աշխատաշուկան այսօր որակյալ կադրերի կարիք ունի, ուստի կրթությունը պետք է բխի շուկայի պահանջներից։ Կենտրոնը շատ լուրջ անելիքներ ունի, և միայն դպրոցներ այցելելով և ուսանողների հետ հանդիպելով՝ խնդիրը չի լուծվի։ «Պետք է մտածել ավելի լուրջ, հայեցակարգային մոտեցումներ ունենալու մասին։ Այսօր կրթական բարեփոխումներ են ընթանում, և մասնագիտական կողմնորոշման խնդիրը պետք է զուգահեռ տարվի։ Ավագ դպրոցի ռազմավարությամբ նախատեսված է մասնագիտական կողմնորոշում, երբ հարցնում ենք՝ ինչպես է իրականացվելու դա, պատասխան չկա։ Ոչ ոք չգիտե։ Նույն այդ ռազմավարությամբ նախատեսված են հոսքային ուսուցումներ, սակայն աշակերտները մինչև 1,5 տարի կարող են հոսքերը փոխել։ Արդյունքում ստացվում է, որ երեխան ամբողջ 1,5 տարի փոխում է իր հոսքը և այդպես էլ չի կողմնորոշվում»,¬ նշում է Հ. Գևորգյանը։

Ի՞նչ են պատկերացնում կենտրոնի աշխատակիցները՝ մասնագիտական կողմնորոշում ասելով։ Նախ՝ անհատի անձնական, անհատական կարողությունների, ունակությունների ախտորոշում։ Աշխտորոշումից հետո՝ լիարժեք տեղեկատվության տրամադրում։ Այնուհետև երրորդ փուլը մասնագիտությանը հարմարեցումն է։ Մասնագիտությունների մասին պատմող տեսանյութերը, ֆիլմերը, տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպումները, անհրաժեշտ տպագիր նյութերը կօգնեն երիտասարդին՝ ավելի ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։

Կենտրոնի տնօրենը նկատում է նաև, որ շատ մեծ խնդիր ունեն ոչ միայն երեխաներին կողմնորոշելու, այլև ծնողների հետ աշխատելու առումով։ Ամբողջ աշխարհում ընդունված են նման կենտրոնները, որոնք զբաղվածության ակտիվ քաղաքականությունից են բխում, գործում են աշխատանքի կամ զբաղվածության համակարգում և թիրախային խումբ են ընտրում ոչ միայն աշակերտներին, ուսանողներին, այլև նրանց ուսուցիչներին և ծնողներին։ «Մենք ինքներս էլ մշակում ենք ծնողների հետ աշխատանքի մեթոդաբանություն, որովհետև մեր հայկական իրականության մեջ ծնողի ազդեցությունը երեխայի վրա շատ մեծ է»,¬ նկատում է Հ. Գևորգյանը։ Նա նաև նշում է, որ արդեն մասնագիտություն ունեցող և այն փոխել ցանկացող երիտասարդին իրենք կուղղորդեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալություն։

Երիտասարդներն այսօր հաղորդակցման և գործատուների հետ շփման փորձի, իրենց ներկայացնելու պակաս ունեն։ Այս առումով կենտրոնում շատ է կարևորվում ոչ ֆորմալ կրթությունը։ Նախատեսվում են նաև թրեյնինգներ, սեմինարներ, որոնք կսովորեցնեն, թե ինչպես պլանավորել կարիերան և շփվել գործատուների հետ։ Բացի այդ, Հ. Գևորգյանը նշում է, որ վերջին երկու¬երեք տարիների օրենսդրական դաշտը բավականին հնարավորություններ է տվել երիտասարդներին։ Ավարտական կուրսի ուսանողը կարող է քաղծառայության համակարգում աշխատել որպես առաջին կարգի մասնագետ։ Այսինքն՝ աշխատանքային միջավայր մտնելու հնարավորություն տրված է։ Այլ բան է, որ երիտասարդներն իրենք չեն դիմում։ Մինչդեռ պետք է խրախուսել նրանց, քանի որ պետական համակարգը թարմ, ճկուն գաղափարների կարիք ունի, իսկ դրանց կրողները նախևառաջ երիտասարդներն են։

Նշենք նաև, որ այսօր մշակման փուլում են մասնագիտությունների նկարագրերը, զբաղմունքների դասակարգիչները, որակավորման չափորոշիչները, որոնք պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշերին։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 12928

Մեկնաբանություններ